Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Դատախազության ներկայացուցիչները կարող էին դժգոհել»

«Դատախազության ներկայացուցիչները կարող էին դժգոհել»
13.11.2015 | 01:17

Այս շաբաթ ԱԺ-ն արտահերթ նիստի առաջին օրվա ավարտին քննարկման դրեց և հաջորդ օրն էլ ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունը, որը տարեկան 310 մլն դրամ «կնստի» բյուջեի վրա: Այս գումարը կտրամադրվի երկրիս «բազմաչարչար» դատախազներին: Իսկ այս ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում այդքան գումարի վատնման միակ «արդարացումն» այն է, որ դատախազության աշխատակիցների աշխատավարձը պետք է համապատասխանեցնել Վճռաբեկ դատարանի և քննչական ծառայության աշխատակիցների աշխատավարձերին: Զարմանալի է, որ կառավարությունը չի մտածում մյուս խավերի աշխատավարձերի հավասարության, նվազագույն աշխատավարձի շեմի, թոշակների բարձրացման մասին, բայց դատախազների վրա սիրտը «դողում» է, միայն թե «չճնշվեն», որ իրենք ՀՔԾ-ի աշխատակցիներից ավելի քիչ են ստանում: Օրենքի առնչությամբ մի քանի հարց ուղղեցի ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:

-Արդյոք դատախազնե՞րն են այն անապահով խավը, որոնց աշխատավարձը պետք է բարձրացնել, այն էլ այն դեպքում, որ եկող տարվա բյուջեով աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ:
-Պարզապես գործակիցների անհամապատասխանության խնդիր կա: Կատարվել է ընդամենը հավասարեցում, որը բյուջեով նախատեսված է եղել: Հակառակ դեպքում դատախազության ներկայացուցիչները կարող էին դժգոհել: Ոչ թե նոր բարձրացումների մասին է խոսքը, այլ նախկին օրենքում գործակիցներն ենք համապատասխանեցնում մեկը մյուսին:
-Ընդդիմությունն էլ այս փոփոխությանը դեմ խոսեց` անընդունելի համարելով «լարված» բյուջեի պայմաններում «պարգևատրել» դատախազներին:
-Ընդդիմությունը նորից հարց է գտել թմբկահարելու և ճիշտ խնդրից շեղելու: Օրենքը վաղուց է ընդունվել, հիմա գործակիցների համապատասխանեցում է կատարվում:
-Այս պահին այդքան կարևորվա՞ծ էր «գործակիցների համապատասխանեցումը»:
-Իրավունք չունեինք այս փոփոխությունը չանելու:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ